ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.07.2016 | 00:35

Իմաստուն դատավորը խրատում է իր ժողովրդին, խելամիտ մարդու իշխանությունը կարգավորված է լինում։ Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսիք նրա սպասավորներն են, ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսիք՝ նրա բնակիչները։ Տգետ թագավորը կորստյան է մատնում իր ժողովրդին. քաղաքը կառուցվում է հզորների իմաստությամբ։ Երկրի իշխանությունը Տիրոջ ձեռքին է. նա է ժամանակին արժանի մարդուն բարձրացնում իշխանության։ Տիրոջ ձեռքին է մարդու հաջողությունը. նա է իր փառքը դնում օրենսգետի վրա։


Սիրաք 10. 1-5

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ